2019 թվականի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազությունում ազդարարման էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով ստացվել է 188 ազդարարում: Նշված 188 ազդարարումներից 153-ը եղել են անանուն: 97-ով հարուցվել է ազդարարման վարույթ, 91-ով մերժվել է վարույթի հարուցումը: Հարուցված ազդարարման վարույթներից 21-ով վարույթը կարճվել է, 59-ը ուղարկվել է օպերատիվ-հետախուզական մարմին՝ ազդարարումը ստուգելու համար, 17-ն ուղարկվել է ըստ ենթակայության: 5 ազդարարման դեպքով, որոնք բոլորն են ստացվել են անանուն, հարուցվել է քրեական գործ: Քրեական գործերը հարուցվել են 2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին քրեական օրենսգիրք) հետևյալ հոդվածներով՝
Վերոնշյալ բոլոր քրեական գործերի վարույթները կարճվել են:
2020 թվականի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազությունում ազդարարման համակարգի միջոցով ստացվել է 140 ազդարարում: Նշված 140 ազդարարումից 119-ը եղել է անանուն: 91-ով հարուցվել է ազդարարման վարույթ, 33-ով մերժվել է վարույթի հարուցումը: Հարուցված ազդարարման վարույթներից 24-ով վարույթը կարճվել է, 86-ը ուղարկվել է օպերատիվ-հետախուզական մարմին՝ ազդարարումը ստուգելու համար, 15-ը ուղարկվել է ըստ ենթակայության: 1 ազդարարման դեպքով, որը ստացվել է անանուն, հարուցվել է քրեական գործ՝ Նախկի քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործը ներկայումս գտնվում է նախաքննության փուլում:
2021 թվականի ընթացքում թեև արձանագրվել է ազդարարման համակարգով ստացված ազդարարումների թվի նվազում, սակայն զգալիորեն աճել է ազդարարումների հիման վրա քրեական գործերի հարուցման տեսակարար կշիռը։ Այսպես, 2021 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունում ազդարարման համակարգի միջոցով ստացվել է 75 ազդարարում, որոնցից 68-ը վերաբերել են առերևույթ կոռուպցիոն բնույթի դեպքերին: Նշված 75 ազդարարումներից 70-ը եղել են անանուն: 59-ով հարուցվել է ազդարարման վարույթ, 16-ով մերժվել է վարույթի հարուցումը: Հարուցված ազդարարման վարույթներից 32-ով վարույթը կարճվել է, 47-ը ուղարկվել է օպերատիվ-հետախուզական մարմին՝ ազդարարումը ստուգելու համար: 10 ազդարարման, որոնցից 9-ը ստացվել են անանուն, իսկ մեկը՝ տվյալներ հայտնելով, հարուցվել է քրեական գործ: Քրեական գործերը հարուցվել են Նախկին քրեական օրենսգրքի՝
2022 թվականին ազդարարման էլեկտրոնային համակարգի միջոցով ստացվել է 116 ազդարարում, որից 74-ը եղել է անանուն, 82-ով հարուցվել է ազդարարման վարույթ, իսկ 34-ով մերժվել է ազդարարմնա վարույթի հարուցումը: 9 ազդարարման դեպքով, որոնք բոլորն էլ ստացվել են անանուն, հարուցվել է քրեական գործ: Քրեական գործերը հարուցվել են Նախկին քրեական օրենսգրքի՝
Ազդարարների նկատմամբ պաշտպանության միջոցների կիառման դեպքեր չեն արձանագրվել: