2023-04-19
Ազդարարման էլեկտրոնային միասնական հարթակ (2019-2022)

2019 թվականի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազությունում ազդարարման էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով ստացվել է 188 ազդարարում: Նշված 188 ազդարարումներից 153-ը եղել են անանուն: 97-ով հարուցվել է ազդարարման վարույթ, 91-ով մերժվել է վարույթի հարուցումը: Հարուցված ազդարարման վարույթներից 21-ով վարույթը կարճվել է, 59-ը ուղարկվել է օպերատիվ-հետախուզական մարմին՝ ազդարարումը ստուգելու համար, 17-ն ուղարկվել է ըստ ենթակայության: 5 ազդարարման դեպքով, որոնք բոլորն են ստացվել են անանուն, հարուցվել է քրեական գործ: Քրեական գործերը հարուցվել են 2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին քրեական օրենսգիրք) հետևյալ հոդվածներով՝

  1. 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ,
  2. 196-րդ հոդված,
  3. 315-րդ հոդվածի 1-ին մաս և 184-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ,
  4. 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ,
  5. 308 հոդվածի 1-ին մաս, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ և 314-րդ հոդված:

Վերոնշյալ բոլոր քրեական գործերի վարույթները կարճվել են:

2020 թվականի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազությունում ազդարարման համակարգի միջոցով ստացվել է 140 ազդարարում: Նշված 140 ազդարարումից 119-ը եղել է անանուն: 91-ով հարուցվել է ազդարարման վարույթ, 33-ով մերժվել է վարույթի հարուցումը: Հարուցված ազդարարման վարույթներից 24-ով վարույթը կարճվել է, 86-ը ուղարկվել է օպերատիվ-հետախուզական մարմին՝ ազդարարումը ստուգելու համար, 15-ը ուղարկվել է ըստ ենթակայության: 1 ազդարարման դեպքով, որը ստացվել է անանուն, հարուցվել է քրեական գործ՝ Նախկի քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործը ներկայումս գտնվում է նախաքննության փուլում:

2021 թվականի ընթացքում թեև արձանագրվել է ազդարարման համակարգով ստացված ազդարարումների թվի նվազում, սակայն զգալիորեն աճել է ազդարարումների հիման վրա քրեական գործերի հարուցման տեսակարար կշիռը։ Այսպես, 2021 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունում ազդարարման համակարգի միջոցով ստացվել է 75 ազդարարում, որոնցից 68-ը վերաբերել են առերևույթ կոռուպցիոն բնույթի դեպքերին: Նշված 75 ազդարարումներից 70-ը եղել են անանուն: 59-ով հարուցվել է ազդարարման վարույթ, 16-ով մերժվել է վարույթի հարուցումը: Հարուցված ազդարարման վարույթներից 32-ով վարույթը կարճվել է, 47-ը ուղարկվել է օպերատիվ-հետախուզական մարմին՝ ազդարարումը ստուգելու համար: 10 ազդարարման, որոնցից 9-ը ստացվել են անանուն, իսկ մեկը՝ տվյալներ հայտնելով, հարուցվել է քրեական գործ: Քրեական գործերը հարուցվել են Նախկին քրեական օրենսգրքի՝

  1. 308-րդ հոդվածի 1-ին մասով, որի վարույթը կարճվել է,
  2. 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, որի վարույթը կարճվել է,
  3. 308-րդ հոդվածի 1-ին մասով, որի վարույթը կարճվել է,
  4. 310-րդ հոդվածով, որը միացվել է այլ քրեական գործի և գտնվում է  նախաքննության փուլում,
  5. 205-րդ հոդվածի 1-ին մասով, որը գտնվում է  նախաքննության փուլում,
  6. 308-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, որը ուղարկվել է դատարան, ներկայուսմ գտնվում է դատաքննության փուլում,
  7. 314-րդ հոդվածի 1-ին մասով, որը միացվել է այլ քրեական գործի և գտնվում է նախաքննության փուլում,
  8. 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որի վարույթը կարճվել է,
  9. 308-րդ հոդվածի 1-ին մասովորի վարույթը կարճվել է,
  10. 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 325-րդ հոդվածի 1-ին մասով և 315-րդ հոդվածի 1-ին մասով և ներկայումս գտնվում է նախաքննության փուլում:

2022 թվականին ազդարարման էլեկտրոնային համակարգի միջոցով ստացվել է 116 ազդարարում, որից 74-ը եղել է անանուն, 82-ով հարուցվել է ազդարարման վարույթ, իսկ 34-ով մերժվել է ազդարարմնա վարույթի հարուցումը: 9 ազդարարման դեպքով, որոնք բոլորն էլ ստացվել են անանուն, հարուցվել է քրեական գործ: Քրեական գործերը հարուցվել են Նախկին քրեական օրենսգրքի՝

  1. 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով, որը ներկայումս գտնվում է  նախաքննության փուլում,
  2. 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 314-րդ հոդվածով, որի վարույթը կարճվել է,
Գործող քրեական օրենսգրքի՝
  1. 445-րդ հոդվածի 1-ին մասով, որը ներկայումս գտնվում է նախաքննության փուլում,
  2. 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որը ներկայումս գտնվում է նախաքննության փուլում,
  3. 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, որը ներկայումս գտնվում է նախաքննության փուլում,
  4. 445-րդ հոդվածի 1-ին մասով, որը միացվել է այլ քրեական վարույթի և գտնվում է նախաքննության փուլում,
  5. 457-րդ հոդվածի 2-րդ մասով, որը գտնվում է նախաքննության փուլում,
  6. 445-րդ հոդվածի 1-ին մասով, որը կցվել է այլ քրեական վարույթի և գտնվում է նախաքննության փուլում,
  7. 445-րդ հոդվածի 1-ին մասով, որը կցվել է այլ քրեական վարույթի և գտնվում է նախաքննության փուլում:

Ազդարարների նկատմամբ պաշտպանության միջոցների կիառման դեպքեր չեն արձանագրվել:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
© 2019 բոլոր իրավունքները պաշտպանված են
Հետադարձ կապ
0010 ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8,
Պաշտոնական էլ. փոստ: info@moj.am
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
85-00
Թեժ գիծ