Ինչպես թաքցնել ձեր սարքի համացանցային հաղորդակարգի հասցեն
Գոյություն ունեն ձեր սարքի համացանցային հաղորդակարգի հասցեն (IP address) թաքցնելու բազմաթիվ եղանակներ՝ կախված ձեր օգտագործած օպերացիոն համակարգից։ Այս բաժնում ներկայացվում են ամենատարածված եղանակները։
Tor Browser (Windows, macOS, Linux)
1
Ներբեռնե՛ք Tor Browser դիտարկիչը https://www.torproject.org կայքից, տեղադրեք և գործարկեք այն։
2
Եթե Tor Browser դիտարկիչը օգտագործում եք առաջին անգամ, ապա կտեսնեք Tor ցանցի կարգավորումներ (Tor Network Settings) պատուհանը։ Սա ձեզ տալիս է Tor ցանցին ուղղակիորեն միանալու հնարավորություն կամ ձեր միացումն ապահովելու համար Tor Browser դիտարկիչը կարգաբերելու հնարավորություն։ Դեպքերի մեծամասնությունում ընտրելով Միանալ (Connect) գործառույթը՝ ձեզ հնարավորություն կտրվի միանալու Tor ցանցին՝ առանց հետագա կարգաբերումների։
Opera (Windows, macOS, Linux)
1
Ներբեռնե՛ք Opera դիտարկիչը https://www.opera.com կայքից, տեղադրեք և գործարկեք այն։
2
Անցե՛ք Կարգավորումներ (Settings) բաժին։ Windows կամ Linux օպերացիոն համակարգում Opera դիտարկիչի Կարգավորումների ցանկը (Menu) բացելու համար կտտացրե՛ք Opera դիտարկիչի վերին ձախ անկյունում գտնվող O պատկերանշանին։ Ցանկի ստորին հատվածում դուք կգտնեք Կարգավորումներ (Settings) բաժնին արված հղում։ macOS օպերացիոն համակարգում Opera դիտարկչի Կարգավորումների ցանկը (Menu) բացելու համար գործիքագոտում կտտացրե՛ք Opera դիտարկչի պատկերանշանին։ Այստեղ կարգավորումների էջը ներկայացվում է Նախապատվություններ (Preferences) անվամբ։
3
Կտտացրե՛ք ձախ կողագոտում գտնվող Ընդլայնված (Advanced) բաժինը և մտեք Հնարավորություններ (Features) բաժին։
4
VPN-ի ներքո նշե՛ք Ակտիվացնել VPN-ը (Enable VPN)։ Երբ դուք ակտիվացնում եք VPN-ը, այն ինքնաբերաբեր գործարկվում է, և հասցեի ու որոնման գոտու համակցված դաշտում հայտնվում է կապտագույն VPN նշանակը։ Կտտացրե՛ք նշանակը և կտեսնեք միացված է/անջատված է (on/off) փոխարկիչը, փոխանցված տվյալների ծավալի վերաբերյալ տեղեկատվությունը, վիրտուալ գտնվելու վայրը և վիրտուալ համացանցային հաղորդակարգի հասցեն (IP address)։
Onion Browser (iOS)
1
Ներբեռնե՛ք Onion browser դիտարկիչը App Store-ից, տեղադրե՛ք և գործարկե՛ք այն։ Onion browser դիտարկիչը կարելի է օգտագործել դրա մեկնարկից անմիջապես հետո։ Սարքի համացանցային հաղորդակարգի հասցեն (IP address) կթաքցվի՝ առանց որևէ լրացուցիչ կարգավորումների։
Tor Browser for Android (Android)
1
Ներբեռնե՛ք Tor Browser for Android դիտարկիչը Google Play-ից, տեղադրե՛ք և գործարկե՛ք այն։
2
Ամեն անգամ Tor Browser for Android դիտարկիչը գործարկելիս ձեզ հարկավոր կլինի կտտացնել Միանալ (Connect) կոճակը՝ Tor ցանցին միանալու և ձեր սարքի համացանցային հաղորդակարգի հասցեն (IP address) թաքցնելու համար։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
© 2019 բոլոր իրավունքները պաշտպանված են
Հետադարձ կապ
0010 ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8,
Պաշտոնական էլ. փոստ: info@moj.am
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
85-00
Թեժ գիծ