Ինչպես ազդարարել անանուն եղանակով
Անանուն եղանակով ազդարարելու համար ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի կայքում անհրաժեշտ է կատարել հետևյալ գործողությունները.
1
Կայքի Գլխավոր էջում գործարկել Ազդարարել կոճակը,
2
Ընտրել ԱՆԱՆՈՒՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԱԶԴԱՐԱՐՈՒՄ տարբերակը ազդարարման եղանակների ընտրության էջում,
3
ԱՆԱՆՈՒՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԱԶԴԱՐԱՐՈՒՄ ձևի դաշտերում մանրամասն լրացնել հանցագործությանը (կոռուպցիոն դեպքին) առնչվող տեղեկությունները,
4
Վերբեռնել հանցագործությանը (կոռուպցիոն դեպքին) առնչվող առկա փաստաթղթերը կամ աուդիո և տեսաձայնագրությունները (նյութերը հնարավոր է վերբեռնել միայն TXT, DOC, DOCX, PDF, JPG, JPEG, PNG, XLSX, XLS, MP3, WAV, MP4, AVI, 3GP, ZIP, RAR ձևաչափերով):
5
Լրացված տվյալները ստուգելուց հետո գործարկել Հաստատել ազդարարումը կոճակը,
6
Պահպանել տրամադրված օգտվողի անունը և գաղտնաբառը ազդարարման վարույթ իրականացնող մարմնի հետ հետադարձ կապ ունենալու և վարույթի ընթացքին հետևելու նպատակով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
© 2019 բոլոր իրավունքները պաշտպանված են
Հետադարձ կապ
0010 ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8,
Պաշտոնական էլ. փոստ: info@moj.am
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
85-00
Թեժ գիծ